Google Cardboard
Google Cardboard, Google ընկերության կողմից թողարկված վիրտուալ իրականության համար նախատեսված նախատեսված սարք, որի գլխավոր մասը հանդիսանում է սմարթֆոնը։ Այն սովորական վիրտուալ իրականության ակնոցների ավելի պարզեցված տարբերակն է, որը հնարավոր է հավաքել՝ 2 օբյեկտիվի և ստվարաթղթի միջոցով։
Այս ստանդարտում ակնոցը համարվում է ստերեոսկոպ, իսկ մնացած ողջ մասերի (էկրան, պրոցեսսոր, հիշողություն, ծրագրային ապահովում և այն) դերը կատարում է սմարթֆոնը։ Այն չի պարունակում ոչ մի հատուկ ձայնային տեխնոլոգիաներ և չի կարող օգտագործվել վերահսկիչների միջոցով։
Նախագիծը առաջին անգամ ցուցադրվեց Google I/O 2014-ի շրջանակներում։
Նախագիծը իրենից ներկայացնում է վիրտուալ իրականության սիմուլյատոր, որը հատուկ սխեմայով հավաքվում է ստվարաթղթից, օպտիկական լինզաներից, մագնիսից և ճարմանդներից, իսկ նրանում տեղադրվում է սմարթֆոն, որը աշխատում է Android, iOS, կամ Windows Phone օպերացիոն համակարգով և նրանում նախօրոք տեղադրված է հատուկ հավելվածը։ Գլխարկը կարելի է գնել և հավաքել տնային պայմաններում, ինչպես նաև կարելի է գնել արդեն պատրաստի տարբերակը[1]։ Սմարթֆոնի հետ ավելի ամուր կապի համար կարելի է միացնել NFC-չիպի միջոցով։ Սմարթֆոնի դիրքը շնորհիվ տեղադրված մագիտոմետրի կարելի է կարգավորել։ Հավելվածը, տեսախցիկի միջոցով վերցնում է տվյալները, իսկ մագնոմետրի և աքսելերոմետրի միջոցով ստեղծում է վիրտուալ իրականության էֆֆեկտը։
Google ընկերությունը նախատեսել է Google Cardboard SDK-ը ծրագրավորողների համար, ովքեր կցանկան ստեղծել իրենց հավելվածը Cardboard-ի համար[2]։
Վիրտուալ իրականության գլխարկ և ակնոց թողարկված այլ արտադրողների կողմից
[խմբագրել | խմբագրել կոդը]Google այլ ֆիրմաների խրախուսում է վիրտուալ իրականության ակնոցներ ստեղծելուն։ Ներկա պահին նման ակնոցներ թողարկում են շատ ընկերություննը՝Homido, Fibrum, BoboVR, Fiit, Xiaomi, Zeiss և այն։
Նրանց Cardboard-ից տարբերել կարելի է շնորհիվ մի քանի այլ հնարավորություների շնորհիվ․
- գլխին ամրացման հնարավորություն
- լինզաների միջև եղած հեռավորության ղեկավարում
- լինզաների և սմարթֆոնի միջև եղած հեռավորության ղեկավարում
- կողմնակի լույսի մեկուսացուն, ինչը թույլ է տալի օգտագործել այն լուսավոր վայրերում
- ստեղների առկայություն, որը թույլ է տալիս օգագործել սմարթֆոնը առանց գլխարկից հանելու
- ականջակալների առկայություն
- ավելի որակով լինզաներ։
Սակայն այս ամենի հետ մեկ տեղ նրանց գինը բարձր չէ, քանի որ ողջ էլեկտրոնիկայի դերը կատարում է օգտատիրոջ սմարթֆոնը։
2014 թվականի նոյեմբերին Volvo ընկերությունը թողարկեց իր սեփական բրենդավորված գլխարկը և Android հավելվածը[3]։
Հնարավորություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Շնորհիվ այն բանից, որ ամեն աչք առանձին տեսնում է պատկերը, օգտատերը կարող է դիտել 3D-ֆիլմեր։ Լինզաների շնորհիվ, լուսնկարներները զբաղեցնում է տեսողության մեծ անկյուն։ Սմարթֆոնի գիրոկոպի շնորհիվ, վերահսկվում է օգտատիրոջ գլխի պտույտները, ինչն էլ հնարավորություն է տալիս դիտել 360-աստիճանով նկարած լուսանկարներ և տեսանյութեր։ Միացնելով բոլոր այս հնարավորություններ, օգտատերը կարող է դիտել լուսանկարներ և տեսահոլովակներ՝ VR360 և VR180 ֆորմատով։
Թերություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Սովորաբար տեսանելի է պիքսելային ցանցը, քանի որ ամեն աչքի համար տեսանելի է միայն պիքսելների կեսը։
- Անհրաժեշտ է տալ սմարթֆոնի համար նախատեսված կարգավորումներ
- Սխալ կարգավորման դեպքում գլխի շարուժները չեն համընկնում պատկերի հետ
- Ատտրակիոններում, նույնիսկ ճիշտ կարգավորումների ժամանակ զգացվում է սրտխառնոց
- Վիրտուալ իրականության համար նախատեսված ծրագերը մեծ բեռնվածություն է առաջացնում պրոցեսսորի վրա, ինչն էլ հանգեցնում է սմարթֆոնի տաքացման։
Հետաքրքիր փաստեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- Նախագծի ծրագրավորողները David Coz-ը և Damien Henry փարիզյան Google Cultural Institute-ից հայտարարել են, որ նորույթը ստեղծել են Պարետոյի սկզբունքով[4]։